Exodus 34:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը ըսաւ Մովսէսին. «Քեզի երկու քարէ տախտակներ կոփէ առաջուաններուն պէս ու այն տախտակներուն վրայ պիտի գրեմ առաջուան տախտակներուն վրայի խօսքերը, որոնք դուն կոտրտեցիր։
Armenian 2018
Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար երկու քարի տախտակներ կոփիր առաջինների պէս. եւ այն տախտակների վերայ պիտի գրեմ այն խօսքերը, որ առաջի տախտակների վերայ էին, որոնք դու կոտրատեցիր։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր։
Armenian NEA
Տերն ասաց Մովսեսին. «Երկու քարե տախտակնե՛ր կոփիր՝ առաջին տախտակների նման, և ինձ մոտ՝ լե՛ռը բարձրացիր, և այդ տախտակների վրա կգրեմ այն պատգամները, որ առաջին տախտակների վրա էին, որոնք ջարդուփշուր արեցիր։