Exodus 34:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Զգուշացիր քու անձիդ, չըլլայ թէ քու երթալու երկրիդ բնակիչներուն հետ ուխտ ընես, չըլլայ որ անիկա քու մէջդ որոգայթ ըլլայ։
Armenian 2018
Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Զգուշացիր, մի գուցէ քո գնալու երկրի բնակիչների հետ ուխտ դնես, որ նա քո մէջ որոգայթ չդառնայ.
Armenian Eastern Bible 1994
Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու։ Չլինի թէ գայթակղուէք։
Armenian NEA
Զգո՛ւյշ եղիր. ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու, որպեսզի հանկարծ գայթակղություն չլինի։