Exodus 35:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յօժարասիրտ եղողներն ու բոլոր հոգիով կամեցողները եկան ու վկայութեան խորանին գործին համար եւ անոր բոլոր պաշտամունքին համար ու սուրբ զգեստներուն համար Տէրոջը ընծայ բերին։
Armenian 2018
Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամեն յօժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան, եւ ժողովքի խորանի գործի համար՝ եւ նորա բոլոր պաշտօնի համար՝ եւ սուրբ զգեստների համար Եհովային ընծան բերին։
Armenian Eastern Bible 1994
եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա
Armenian NEA
և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։