Exodus 36:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յիսուն հատ կարթաձեւ ոսկի ճարմանդներ շինեց ու վարագոյրները ճարմանդներով իրարու հետ կոճկեց։ Այնպէս որ խորանը միակտուր եղաւ։
Armenian 2018
Ապա հիսուն ոսկե ճարմանդներ դրեց և վարագույրները ճարմանդներով միացրեց իրար։ Վրանը մեկ ամբողջություն դարձավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինեց. եւ վարագոյրները ճարմանդներով իրար հետ կոճակեց. ու խորանը մէկ դառաւ։
Armenian Eastern Bible 1994
Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից
Armenian NEA
Հիսուն ճարմանդ դրեց մի շարքի և հիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ շարքի կցման եզրերին, որպեսզի ճարմանդներից յուրաքանչյուրը միանա մյուսին։ Պատրաստեց հիսուն ոսկե օղակ և դրանցով վարագույրների շարքերը միացրեց միմյանց, որպեսզի խորանն ամբողջական լինի։