Exodus 36:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այսպէս ութ տախտակ էին։ Անոնց արծաթ խարիսխները տասնըվեց հատ էին։ Ամէն մէկ տախտակի տակ երկու խարիսխ։
Armenian 2018
Այսպիսով՝ վրանները ութն էին իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. ամեն մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ութը տախտակ էին. եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիս էին, ամեն մէկ տախտակի տակը երկերկու խարիսխ էին։
Armenian Eastern Bible 1994
Այսպիսով ստացուեց ութ մոյթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ,
Armenian NEA
Այսպիսով ստացվեց ութ մույթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին. ընդամենը տասնվեց խարիսխ. յուրաքանչյուր մույթի համար՝ երկու խարիսխ։