Exodus 36:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տախտակները ոսկիով պատեց ու անոնց օղակները ոսկիէ շինեց՝ նիգերուն տեղեր ըլլալու համար։ Նիգերն ալ ոսկիով պատեց։
Armenian 2018
Շրջանակները պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց դրանց օղակները, որոնց միջով պիտի անցկացվեին նիգերը. նիգերը պատեց ոսկով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տախտակները ոսկով պատեց եւ նորանց օղակները ոսկուց շինեց՝ այսինքն նիգերի համար անցնելու տեղեր, եւ նիգերը պատեց ոսկով։
Armenian Eastern Bible 1994
Երկու մոյթերը պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը։ Նիգերը պատեց ոսկով։
Armenian NEA
Մույթերը պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց նրանց օղակները, որոնց մեջ մտնում էին նիգերը։ Նիգերը նույնպես պատեց ոսկով։