Exodus 37:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սեղանին վրայ եղած անօթները, անոր սկուտեղներն ու խնկամանները եւ նուէր մատուցանելու գաւաթներն ու բաժակները զուտ ոսկիէ շինեց։
Armenian 2018
Պատրաստեց սեղանի վրա դրվելիք անոթները՝ դրա սկուտեղներն ու խնկամանները, սկիհներն ու բաժակները, որոնցով հեղելու նվեր է մատուցվում։ Դրանք պատրաստեց մաքուր ոսկուց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ շինեց սեղանի վերայ եղած անօթները, նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ սկաւառակները եւ բաժակները, որոնցով նուէր է մատուցանվում մաքուր ոսկուց։
Armenian Eastern Bible 1994
Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են
Armenian NEA
Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անոթները՝ խնկամաններն ու սկուտեղները, գավաթներն ու սկիհները, որոնցով գինի են նվիրաբերում։