Exodus 37:26 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր վրայ ու շրջանակին կողմերը եւ անոր եղջիւրները զուտ ոսկիով պատեց։ Բոլորտիքը ոսկի շրջանակ մը շինեց։
Armenian 2018
Մաքուր ոսկով պատեց դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը պատրաստեց ոսկե մի եզրագոտի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մաքուր ոսկով պատեց նորա վերեւը եւ նորա պատերը շուրջանակի եւ նորա եղջիւրները. եւ շուրջանակի մի ոսկի պսակ շինեց նորա համար։
Armenian Eastern Bible 1994
Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները։
Armenian NEA
Մաքուր ոսկով պատեց այն, ինչպես նաև դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջյուրավոր անկյունները։