Exodus 38:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասիկա է խորանին, այսինքն վկայութեան խորանին հաշիւը, որ Մովսէսին պատուիրածին պէս՝ Ղեւտացիներուն պաշտամունքին համար Ահարոն քահանային որդի Իթամարին ձեռքով հաշուըուեցաւ։
Armenian 2018
Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանի կառուցման հաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս է խորանի՝ այսինքն վկայութեան խորանի հաշիւը. որ Մովսէսի պատուիրածին պէս՝ Ղեւտացիների պաշտօնի համար Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը հաշուեցաւ։
Armenian Eastern Bible 1994
Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները
Armenian NEA
Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։