Exodus 38:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այս շինուածքին համար գործածուած բոլոր ոսկին, այսինքն սրբարանին բոլոր շինուածքին նուիրուած ոսկին, սրբարանին սիկղին համեմատ, քսանըինը տաղանդ ու եօթը հարիւր երեսուն սիկղ էր։
Armenian 2018
Այն ամբողջ ոսկին, որ գործածվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բոլոր ոսկին որ այս շինուածքի համար գործածուեցաւ, այսինքն սրբարանի բոլոր շինուածքի համար նուիրուած ոսկին՝ քսանեւինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ։
Armenian Eastern Bible 1994
Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը
Armenian NEA
Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործված ոսկու կշիռը, որը գոյացել էր նվերներից, եղավ քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի։