Exodus 38:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սրբարանին խարիսխները ու վարագոյրին խարիսխները ձուլելու համար հարիւր տաղանդ հաշուելով՝ հարիւր տաղանդէն հարիւր խարիսխ շինուեցաւ։
Armenian 2018
Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սրբարանի խարիսխները և վարագույրի խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխի համար. մեկ տաղանդ՝ յուրաքանչյուր խարիսխի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ գնաց հարիւր տաղանդ արծաթը սրբարանի խարիսխները եւ վարագոյրի խարիսխները ձուլելու համար հարիւր տաղանդից հարիւր խարիսխ՝ մէկ տաղանդը մէկ խարիսխի։
Armenian Eastern Bible 1994
հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար։
Armenian NEA
հարյուր տաղանդ՝ հարյուր խոյակի համար. մեկ տաղանդ՝ ամեն մի խոյակի համար։