Exodus 38:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Պղնձէ կասկարային չորս անկիւնները չորս օղակներ ձուլեց ձողերուն համար։
Armenian 2018
Ձուլեց չորս օղակներ պղնձե կասկարայի չորս անկյուններին՝ ձողեր անցկացնելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն պղնձի գահաւորակի չորս անկիւններին չորս օղակներ ձուլեց ձողերին տեղեր լինելու համար։
Armenian Eastern Bible 1994
Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ։
Armenian NEA
Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձե չորս օղակներ, որպեսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մեջ։