Exodus 39:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Կապուտակէ ու ծիրանեգոյնէ եւ կրկնակի կարմիրէ շինեցին պաշտամունքի հանդերձները, սրբարանին մէջ պաշտօն կատարելու համար։ Ահարոնին համար սուրբ զգեստներ շինեցին, Տէրոջը՝ Մովսէսին պատուիրածին պէս։
Armenian 2018
Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից շինեցին պաշտօնի հանդերձները՝ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար. եւ Ահարօնի համար սուրբ զգեստները շինեցին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
Armenian Eastern Bible 1994
Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն։ Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն
Armenian NEA
Պատրաստեց պաշտամունքի զգեստներ՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Պատրաստեց նաև սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։