Exodus 39:31 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր կապուտակ ժապաւէն մը անցուցին, որպէս զի վերէն խոյրին վրայ դրուի՝ Տէրոջը Մովսէսին պատուիրածին պէս։
Armenian 2018
Այն կապեցին կապույտ մի ժապավենով, որպեսզի վերևից դրվի խույրի վրա, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորան անցկացրին մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ վերեւիցը խոյրի վերայ դրուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
Armenian Eastern Bible 1994
Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը։ Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին,
Armenian NEA
Ավարտվեց Վկայության խորանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամեն ինչ. ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին, այդպես էլ արեցին։ Նվերներից ավելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում։