Exodus 39:40 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սրահին վարագոյրները, անոր սիւներն ու խարիսխները եւ սրահին դրանը վարագոյրը, անոր չուաններն ու ցիցերը եւ խորանին, այսինքն վկայութեան վրանին, պաշտամունքին համար եղած բոլոր կարասիները,
Armenian 2018
գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները, եւ սրահի դրան վարագոյրը, նորա չուանները եւ ցիցերը, եւ խորանի այսինքն ժողովքի վրանի պաշտօնի համար եղած բոլոր կարասիքը.
Armenian Eastern Bible 1994
վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը,
Armenian NEA
վրանի դռան և բակի դռան վարագույրները, պարաններն ու ցցերը, Վկայության խորանի ամբողջ սպասքը,