Exodus 39:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ լանջապանակը ճարտարութեամբ եփուտին գործին պէս ոսկիէ, կապուտակէ ու ծիրանեգոյնէ եւ կրկնակի կարմիրէ ու մանուած բարակ քթանէ շինեց։
Armenian 2018
Եփուդի գործվածքի նման գեղարվեստական հյուսվածքով պատրաստեցին լանջապանակը՝ ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ լանջապանակը շինեց ճարտար ոստայնագործ եփուդի գործի պէս ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։
Armenian Eastern Bible 1994
Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս
Armenian NEA
Լանջապանակը պատրաստեցին ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված, ինչպես եփուդն էին պատրաստել։