Exodus 4:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը ըսաւ Ահարոնին. «Գնա՛ անապատը Մովսէսը դիմաւորելու»։ Անիկա գնաց ու Աստուծոյ լերանը վրայ պատահեցաւ եղբօրը եւ համբուրեց զանիկա։
Armenian 2018
Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովան ասեց Ահարօնին. Գնա անապատը Մովսէսին դիմաւորելու. եւ նա գնաց, եւ պատահեց նորան Աստուծոյ սարի վերայ, եւ համբուրեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»։ Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրայ ու համբուրեց նրան։
Armenian NEA
Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։