Exodus 5:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մովսէս Տէրոջը դարձաւ ու ըսաւ. «Ո՛վ Տէր, ինչո՞ւ այս ժողովուրդը փորձանքի մէջ ձգեցիր եւ զիս ինչո՞ւ ղրկեցիր։
Armenian 2018
Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ համար այս ժողովուրդը չարիքի մէջ գցեցիր, եւ ինչո՞ւ համար ինձ ուղարկեցիր։
Armenian Eastern Bible 1994
Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։
Armenian NEA
Եվ Մովսեսը, դառնալով դեպի Տերը, ասաց. «Տե՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։