Exodus 5:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Երէկուան ու միւս օրուան պէս՝ ա՛լ ժողովուրդին յարդ մի՛ տաք աղիւս շինելու համար։ Թող իրենք երթան ու իրենց յարդ հաւաքեն։
Armenian 2018
«Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս այլ եւս ժողովրդին յարդ մի տաք աղիւս շինելու համար. թող իրանք գնան իրանց համար յարդ ժողովեն։
Armenian Eastern Bible 1994
«Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս։ Իրենք թող գնան ու իրենց համար յարդ
Armenian NEA
«Այդ մարդկանց այլևս հարդ չտաք աղյուս շինելու համար, ինչպես որ երեկ էր և նախանցյալ օրը։ Իրենք թող գնան ու իրենց համար հարդ հավաքեն։