Exodus 7:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու ըսէ՛ անոր. «Եբրայեցիներուն Եհովա Աստուածը զիս քեզի ղրկեց՝ ըսելով. ‘Արձակէ՛ իմ ժողովուրդս, որպէս զի զիս պաշտեն անապատին մէջ. բայց մինչեւ հիմա մտիկ չըրիր’։
Armenian 2018
Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ՝ ասելով. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում"։ Բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասիր նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածը ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով. Արձակիր իմ ժողովուրդը որ անապատումը ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չլսեցիր։
Armenian Eastern Bible 1994
Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ
Armenian NEA
Եվ նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, ուղարկել է ինձ քեզ մոտ՝ ասելով. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում”, թեև մինչև հիմա ինձ չլսեցիր։