Exodus 9:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի այս անգամ իմ բոլոր հարուածներս պիտի ղրկեմ քու վրադ եւ քու ծառաներուդ ու քու ժողովուրդիդ վրայ, որպէս զի գիտնաս թէ բոլոր երկրի մէջ ինծի պէս մէկը չկայ։
Armenian 2018
Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չկայ։
Armenian Eastern Bible 1994
այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի
Armenian NEA
որովհետև այս անգամ ամեն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաև քեզ, քո պաշտոնյաներին ու քո ժողովրդին, որպեսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։