Exodus 9:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մովսէս ըսաւ անոր. «Քաղաքէն դուրս ելածիս պէս՝ իմ ձեռքերս Տէրոջը պիտի երկնցնեմ ու որոտումները պիտի դադրին եւ ա՛լ կարկուտ պիտի չըլլայ, որպէս զի գիտնաս թէ երկիրը Տէրոջն է։
Armenian 2018
Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կտարածեմ, և որոտումները կդադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է։
Armenian Eastern Bible 1994
Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու
Armenian NEA
Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։