Exodus 9:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Մովսէս Փարաւոնին քովէն քաղաքէն դուրս ելաւ ու ձեռքերը Տէրոջը երկնցուց։ Որոտումներն ու կարկուտը դադարեցան ու երկրին վրայ անձրեւ չտեղաց։
Armenian 2018
Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չկաթեց։
Armenian Eastern Bible 1994
Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ
Armenian NEA
Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։