Ezekiel 1:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աիւներուն երեւոյթը ու անոնց շինուածքը ոսկեքարի կը նմանէին։ Չորսին ձեւը նոյնն էր։ Անոնց երեւոյթը ու շինուածքը այնպէս էր, որպէս թէ անիւ անիւի մէջ եղած ըլլար։
Armenian 2018
Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այն չորսն էլ մի նմանություն ունեին. նրանց տեսքն ու շինվածքը կարծես անիվն անիվի մեջ լիներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկե քարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։
Armenian Eastern Bible 1994
Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը
Armenian NEA
Ե՛վ չորսի կերպարանքը, և՛ նրանց տեսքը, և՛ նրանց կառուցվածքն այնպիսին էին, որ կարծես թե անվի մեջ անիվ էր պտտվում։