Ezekiel 1:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ անոնք երթային, ասոնք ալ կ’երթային ու երբ անոնք կենային, ասոնք ալ կը կենային ու երբ անոնք երկրի երեսէն վերնային, անոնք ալ անոնց հետ կը վերնային. քանզի անիւներուն մէջ կենդանիներուն ոգին կար։
Armenian 2018
Երբ կենդանի էակները գնում էին, անիվները գնում էին, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները կանգնում էին, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
Armenian Eastern Bible 1994
Դէպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին,
Armenian NEA
Երբ նրանք գնում էին, անիվներն էլ էին գնում, երբ կանգնում էին, կանգ էին առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիվներն էլ նրանց հետ էին բարձրանում, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։