Ezekiel 10:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տեսայ թէ քերովբէներուն գլխուն վերեւ՝ երկնքի հաստատութեան մէջ շափիւղայ քարէ շինուած գահի նմանող բան մը կ’երեւնար։
Armenian 2018
Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես նայեցի եւ ահա այն հաստատութեան վերայ, որ քերովբէներին գլխի վերայ էր, շափիւղայ քարի պէս աթոռի նմանութեան կերպարանքով մի բան երեւում էր նորանց վերայ.
Armenian Eastern Bible 1994
Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար:
Armenian NEA
Եվ տեսնում էի, որ ահա երկնակամարի վրա, որ քերովբեների գլխավերևում էր, իբրև շափյուղա ակ՝ գահի նման մի բան կար։