Ezekiel 10:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու երբ քերովբէները կ’երթային, անիւներն ալ անոնց քովէն կ’երթային ու երբ քերովբէները երկրէն բարձրանալու համար թեւերնին կը վերցնէին, անիւներն ալ անոնց քովէն չէին զատուիր։
Armenian 2018
Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քերովբէները գնալիս անիւները կշտովը գնում էին. Եւ երբոր քերովբէները բարձրացնում էին իրանց թեւերը որ վերանան երկրի վերայից, անիւներն էլ շուռ չէին տալիս նորանց կշտիցը։
Armenian Eastern Bible 1994
Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում
Armenian NEA
Երբ քերովբեները գնում էին, անիվներն էլ ընթանում էին նրանց հետևից, իսկ երբ քերովբեներն իրենց թևերն էին վեր պարզում՝ երկրից վեր բարձրանալու համար, անիվները հետ չէին դառնում, որովհետև նրանց հետ էին։