Ezekiel 10:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Կտաւէ զգեստ հագած մարդուն խօսեցաւ ու ըսաւ. «Քրովբէներուն տակ եղող անիւներուն մէջտեղ մտի՛ր եւ ձեռքերդ քերովբէներուն մէջտեղ եղող կրակի կայծերով լեցո՛ւր ու քաղաքին վրայ ցանէ՛»։ Անիկա իմ աչքերուս առջեւ՝ մտաւ։
Armenian 2018
Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեց այն քթանի հագուստ հագած մարդին ասելով. Եկ քերովբէից տակի անիւների մէջտեղը մտիր եւ ափերդ լցրու կրակի կայծերիցը քերովբէների միջիցը եւ ցրիւ տուր քաղաքի վերայ. Եւ նա մտաւ իմ աչքերի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Եւ ասաց սքեմ հագած մարդուն. «Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում
Armenian NEA
Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։