Ezekiel 10:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քոբար գետին քով Իսրայէլի Աստուծոյն տակ տեսնուած կենդանիները ասոնք էին ու գիտցայ թէ անոնք քերովբէներ են։
Armenian 2018
Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանք էին այն կենդանիքը, որ ես տեսայ Իսրայէլի Աստուծոյ տակին Քոբար գետի մօտ եւ գիտացի, որ քերովբէներ են նորանք։
Armenian Eastern Bible 1994
Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ
Armenian NEA
Սա այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին՝ Իսրայելի Աստծու ներքո, ու իմացա, որ դրանք քերովբեներ են։