Ezekiel 10:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ տեսայ թէ քերովբէներուն քով չորս անիւ կար, ամէն մէկ քերովբէին քով մէկ անիւ։ Անիւները ոսկեքարի կը նմանէին։
Armenian 2018
Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես մտիկ տուի, եւ ահա չորս անիւներ կային քերովբէների կշտին՝ մէկ անիւը մէկ քերովբէի կշտին, եւ մէկ անիւն էլ մէկ քերովբէի կշտին, եւ անիւների կերպարանքը ոսկեքարի տեսքի պէս։
Armenian Eastern Bible 1994
Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ: Եւ անիւների տեսքը
Armenian NEA
Տեսնում էի նաև, որ ահա չորս անիվներ կային քերովբեների մոտ, ամեն մի քերովբեի հետևում՝ մի անիվ։ Եվ անիվների տեսքը կարկեհան ակի տեսքին նման էր։