Ezekiel 11:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հոգին զիս վերցուց ու Տէրոջը տանը դէպի արեւելք նայող արեւելեան դուռը տարաւ։ Դրանը մուտքը քսանըհինգ մարդ կար։ Անոնց մէջ՝ ժողովուրդին իշխանները, Ազուրի որդին Յեզոնիան ու Բանեայի որդին Փաղատիան ալ տեսայ։
Armenian 2018
Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հոգին ինձ վեր առաւ եւ բերաւ ինձ Տիրոջ տան արեւելեան դուռը, որ ուղղուած է դէպի արեւելք, եւ ահա դռան մուտքումը քսանեւհինգ մարդ կար. Եւ նորանց մէջ տեսայ Ազուրի որդի Յեզոնիային եւ Բանիայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխաններին։
Armenian Eastern Bible 1994
Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դէպի արեւելք: Եւ ահա սրահի դռան առաջ մօտաւորապէս
Armenian NEA
Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։