Ezekiel 11:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ մարգարէութիւն ըրած ատենս Բանեայի որդին Փաղատիան մեռաւ։ Այն ատեն երեսիս վրայ ինկայ, բարձր ձայնով աղաղակեցի ու ըսի. «Ո՜հ, Տէ՛ր Եհովա, միթէ Իսրայէլի մնացորդը բոլորովին պիտի սպառե՞ս»։
Armenian 2018
Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ ես մարգարէանալիս Բանիայի որդի Փաղատիան մեռաւ, եւ ես իմ երեսի վերայ ընկայ ու աղաղակեցի մեծ ձայնով եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ պիտի փչացնես Իսրայէլի մնացորդը։
Armenian Eastern Bible 1994
Մինչ ես մարգարէութիւն էի անում, մեռաւ Բանեայի որդի Փալտիան: Երեսս ի վայր ընկայ ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով.
Armenian NEA
Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։