Ezekiel 11:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Հոգին զիս վերցուց եւ Քաղդէացիներու երկիրը եղող գերիներուն քով տարաւ։ Ասիկա տեսիլքի մէջ եղաւ Աստուծոյ Հոգիովը։ Այն տեսած տեսիլքս իմ վրայէս հեռացաւ։
Armenian 2018
Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հոգին ինձ վեր առաւ ու բերաւ Քաղդէացիների երկիրը գերիների մօտ տեսիլքում Աստուծոյ հոգովը. Եւ վերացաւ իմ վերայից այն տեսիլքը, որ տեսել էի։
Armenian Eastern Bible 1994
Ու Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդէացիների երկիրը, գերիների մէջ՝ Աստծու Հոգու ցոյց տուած տեսիլքով:
Armenian NEA
Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։