Ezekiel 13:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն կիրով ծեփողներուն ըսէ թէ ‘Անիկա պիտի փլչի’. Յորդահոս անձրեւ պիտի գայ Եւ դուք, ո՛վ կարկուտի քարեր, պիտի իյնաք Ու զանիկա մրրկալից հովը պիտի ճեղքէ։
Armenian 2018
Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ասիր այն ցեխով ծեփողներին, թէ Վայր է ընկնելու, յորդահոս անձրեւ է լինելու, եւ դուք, ով կարկուտի քարեր, վայր ընկէք, եւ մրրկալից հողմը յարձակուի։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ասում է այդ ծեփողներին. «Դա անզգամութիւն է, քանի որ փուլ կը գայ. անձրեւ կը գայ ու կ՚ողողի: Դրա որմնակալերը
Armenian NEA
Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։