Ezekiel 13:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի դուք արդարին սիրտը ձեր սուտերովը տրտմեցուցիք, որ ես չէի տրտմեցուցած ու ամբարշտին ձեռքը ուժովցուցիք, որպէս զի չար ճամբայէն չդառնայ ու ապրի։
Armenian 2018
Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ դուք տրտմեցնում էք արդարի սիրտը ստութիւնով, որին ես չեմ տրտմեցնում, եւ ուժովացնում էք ամբարշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհիցը ետ չդառնայ եւ ապրէ.
Armenian Eastern Bible 1994
Այն բանի համար, որ անիրաւութեամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի մոլորեցնում), ինչպէս նաեւ նրա համար, որ
Armenian NEA
Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,