Ezekiel 14:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ եթէ այն երեք մարդիկը անոր մէջ ըլլան, ես կենդանի եմ, կ’ըսէ Տէր Եհովան, որ իրենց տղաքներն ու աղջիկները պիտի չկարենան ազատել։ Միայն իրենք պիտի ազատին։
Armenian 2018
թեև այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված.- նույնիսկ իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել, այլ միայն իրենք կազատվեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ, այլ միայն իրանք կազատուին։
Armenian Eastern Bible 1994
բայց այդ երեք մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - նրանք չեն փրկելու իրենց տղաներին ու
Armenian NEA
այդ երեք մարդիկ էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- նրանք իրենց տղաներին ու աղջիկներին չեն փրկելու, այլ իրենք երեքն են միայն փրկվելու։