Ezekiel 14:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի Իսրայէլի տունէն կամ Իսրայէլի մէջ պանդուխտ եղող օտարականներէն ով որ ինծմէ զատուի եւ իր կուռքերը իր սրտին մէջ կանգնեցնէ ու իր անօրէնութեանը գայթակղութիւնը իր երեսին առջեւ դնէ եւ մարգարէին գայ՝ անոր միջոցով ինծի հարցնելու համար, ես Տէրս ինծմէ պատասխան պիտի տամ անոր
Armenian 2018
որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պանդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր կուռքերը դնէ իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլի այդ տնից կամ եկուորներից ու պանդուխտներից ամէն ոք, ով ինձնից օտարանայ եւ կռապաշտական մտադրութիւնները սրտի
Armenian NEA
Քանի որ եթե Իսրայելի այդ տնից կամ եկվորներից ու պանդուխտներից ամեն ոք, ով ինձնից օտարանա և կռապաշտական խորհուրդները սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն իր առջև դնի ու գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում։