Ezekiel 16:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դուն ոսկիով ու արծաթով զարդարուեցար Ու քու հանդերձներդ բեհեզ, մետաքս ու ասեղնագործուած էին։ Նաշիհ ու մեղր ու իւղ կերար, Խիստ շատ գեղեցկացար Ու թագաւորութեան հասար։
Armenian 2018
Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու զարդարուեցար ոսկիով եւ արծաթով եւ քո հագուստները բեհեզ ու մետաքս ու նկարագործ եղան. նաշիհ ու մեղր ու իւղ կերար, եւ շատ ու շատ գեղեցկացար, եւ թագաւորութեան յաջողեցիր։
Armenian Eastern Bible 1994
Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով: Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած: Նաշիհ կերար, իւղ ու
Armenian NEA
Եվ դու զարդարվեցիր ոսկե ու արծաթե զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, կերպաս և դիպակ։ Նաշիհ կերար, յուղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, արքայական փափկության մեջ գուրգուրանք ստացար։