Ezekiel 16:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ քեզի տուած ոսկիէս ու արծաթէս Քու թանկագին զարդերդ առիր, Քեզի այր մարդու պատկերներ շինեցիր Եւ անոնցմով պոռնկացար։
Armenian 2018
Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ առար քո զարդարանքի բաները այն ոսկիիցս ու արծաթիցս, որ ես էի քեզ տուել, եւ քեզ համար արուական պատկերներ շինեցիր, եւ նորանցով շնացար։
Armenian Eastern Bible 1994
Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ:
Armenian NEA
Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։