Ezekiel 16:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու բոլոր պղծութիւններուդ ու պոռնկութիւններուդ մէջ Քու մանկութեանդ օրերը չյիշեցիր, Երբ մերկ ու անծածկոյթ Եւ քու արեանդ մէջ թաղուած էիր։
Armenian 2018
Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։
Armenian Eastern Bible 1994
Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները: Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը,
Armenian NEA
Իսկ դա ավելի սաստիկ բան եղավ, քան քո բոլոր պոռնկություններն ու պղծությունները։ Ու չհիշեցիր քո մանկության օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արյանդ մեջ թաթախված, որի միջից էիր կենդանություն ստացել։