Ezekiel 16:37 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար ահա ես պիտի հաւաքեմ քու բոլոր հոմանիներդ, Որոնց դուն հաճոյ եղար, Բոլոր անոնք, որ սիրեցիր ու բոլոր անոնք, որ ատեցիր. Զանոնք ամէն կողմէ քու վրադ պիտի հաւաքեմ, Քու մերկութիւնդ անոնց պիտի բանամ Եւ անոնք քու մերկութիւնդ պիտի տեսնեն։
Armenian 2018
ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար ահա ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։
Armenian Eastern Bible 1994
ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր
Armenian NEA
ահա սրանց համար քո դեմ եմ հավաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակվում էիր, քո բոլոր սիրելիներին ու ատելիներին քո դեմ եմ հանելու, նրանց հավաքելու և քեզ շրջապատել եմ տալու, քո բոլոր չարագործությունները բացահայտելու եմ նրանց առաջ, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակությունները։