Ezekiel 17:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց անիկա անոր դէմ ապստամբեցաւ ու Եգիպտոս դեսպաններ ղրկեց, որպէս զի իրեն ձիեր ու զօրքեր տան։ Միթէ անիկա յաջողութիւն պիտի գտնէ՞։ Այս բաները ընողը պիտի ազատի՞ կամ թէ ուխտը աւրելով պիտի ազատի՞։
Armenian 2018
Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց նա ապստամբուեց նորա դէմ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով որ իրան ձիեր եւ շատ զօրք տան. Մի՞թէ յաջողուելու է. մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. Եւ ուխտը կդրժէ՝ եւ կազատուի՞։
Armenian Eastern Bible 1994
Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան: Բայց յաջողութիւն
Armenian NEA
Սակայն նրա դեմ պիտի ապստամբի՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազում զորք տան։ Բայց արդյոք հաջողությո՞ւն է ունենալու։ Արդյոք փրկվելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում և դրժում ուխտը։ Արդյոք փրկվելո՞ւ է։