Ezekiel 18:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար, ո՛վ Իսրայէլի տուն, ձեզմէ ամէն մէկը իր ճամբաներուն համեմատ պիտի դատեմ, կ’ըսէ Տէր Եհովան։ Դարձի եկէ՛ք ու ձեր բոլոր յանցանքներէն ետ դարձէ՛ք, որպէս զի անօրէնութիւնը ձեր կորուստին պատճառ՝ ՝ չըլլայ։
Armenian 2018
Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վասնորոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան. դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չդառնայ։
Armenian Eastern Bible 1994
Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, - ասում է Ամենակալ Տէրը: -
Armenian NEA
Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։