Ezekiel 19:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անիկա զօրաւոր ճիւղեր ունեցաւ իշխաններու գաւազաններու համար։ Իր հասակը խիտ ճիւղերուն մէջէն բարձրացաւ, Իր բարձրութիւնովն ու բարունակներուն շատութիւնովը երեւցաւ։
Armenian 2018
Նա ամուր ճյուղեր ուներ իշխանավորների մականների համար, և նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ, ու նա երևաց իր բարձրությամբ, ճյուղերի առատությամբ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։
Armenian Eastern Bible 1994
Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ. իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ: Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ
Armenian NEA
Նրա զորավոր գավազանն իշխեց ազգի իշխանների վրա. որպես ծառ բարձրացավ ծառաստանների մեջ. իր վեհությունը տեսավ իր ճյուղերի առատության մեջ։