Ezekiel 20:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զօրաւոր ձեռքով ու երկնցած բազուկով եւ թափուած բարկութիւնով ձեզ ժողովուրդներէն պիտի հանեմ ու ձեզ պիտի հաւաքեմ այն երկիրներէն՝ ուր դուք ցրուեցաք։
Armenian 2018
և ձեզ ժողովուրդներից պիտի հանեմ և ձեզ ժողովեմ երկրներից, ուր ձեզ ցրիվ էի տվել զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ձեզ պիտի հանեմ եւ ձեզ ժողովեմ երկիրներից ուր որ ձեզ ցրիւ էի տուել զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ թափած սրտմտութիւնով.
Armenian Eastern Bible 1994
Հանելու եմ ձեզ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, ուր դուք ցրուած էք, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու
Armenian NEA
Ձեզ հանելու եմ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, որտեղ դուք ցրիվ եք եկել, հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով։