Ezekiel 20:43 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հոն պիտի յիշէք ձեր ճամբաները ու ձեր բոլոր գործերը՝ որոնցմով պղծուեցաք եւ ձեր ըրած բոլոր չարութիւններուն համար դուք ձեզմէ պիտի զզուիք։
Armenian 2018
Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով դուք ձեզ պղծեցիք, և ձեր արած չարությունների պատճառով պիտի ատեք ձեր անձերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այնտեղ պիտի յիշէք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար.
Armenian Eastern Bible 1994
Եւ այնտեղ յիշելու էք ձեր բռնած ճանապարհն ու վարք ու բարքը, որոնցով պղծուեցիք դուք: Ձեր երեսներն էք ծեծելու ձեր
Armenian NEA
Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։