Ezekiel 21:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ քեզի համար ունայն տեսիլքներ կը տեսնեն, սուտ հմայութիւններ կ’ընեն, որպէս զի ամբարիշտներուն պարանոցին վրայ բերեն, որոնց օրը հասեր է եւ անոնց անօրէնութեանը ժամանակին վախճանը.
Armenian 2018
Քո մասին ունայն տեսիլքներ տեսնելիս և քո մասին սուտ գուշակություններ անելիս քեզ դնում են ամբարիշտների սպանվածների վզին, որոնց օրը հասել է, նրանց վերջնական պատժի ժամանակը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քեզ համար ունայն տեսիլքներ տեսնելիս եւ քեզ համար սուտ հմայութիւններ անելիս, քեզ պիտի դնեն ամբարիշտների սպանուածների վզին, որոնց օրը հասել է վերջի անօրէնութեան ժամանակին։
Armenian Eastern Bible 1994
Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով, սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ, անօրէն վիրաւորների վզին
Armenian NEA
Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։