Ezekiel 22:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու մէջդ տղան իր հօրը մերկութիւնը յայտնեց, քու մէջդ անմաքուր եղող կինը անարգեցին։
Armenian 2018
Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում.
Armenian Eastern Bible 1994
Իրենց հօր ամօթն էին մէջտեղ հանում քո մէջ եւ պղծութեամբ դաշտանաւոր կնոջ էին բռնաբարում քո մէջ:
Armenian NEA
Քո մեջ իրենց հոր ամոթն էին մեջտեղ հանում և քո մեջ պղծությամբ դաշտանավոր կնոջ էին բռնաբարում։