Ezekiel 22:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Նաեւ մէկը իր դրացիին կնոջ հետ պղծութիւն ըրաւ, մէկը եղեռնագործութիւն ըրաւ՝ իր հարսը պղծելով, քու մէջդ ուրիշ մըն ալ իր քոյրը, իր հօրը աղջիկը բռնաբարեց։
Armenian 2018
Եվ մարդ իր ընկերոջ կնոջ հետ պիղծ բաներ գործեց, մարդ իր հարսին պղծեց լրբությամբ, և մարդ իր քրոջը՝ իր հոր դստերը, բռնաբարեց քեզանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։
Armenian Eastern Bible 1994
Իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն էր պղծում, իւրաքանչիւրն ամբարշտութեամբ իր հարսին էր պղծում, իւրաքանչիւրն իր քրոջը՝ իր
Armenian NEA
Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։