Ezekiel 22:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինչպէս արծաթն ու պղինձը ու երկաթը եւ կապարը ու անագը հալոցի մէջ կը հաւաքեն ու անոր վրայ կրակը կը փչեն՝ զանիկա հալեցնելու համար, այնպէս ալ ձեզ բարկութիւնովս ու սրտմտութիւնովս պիտի հաւաքեմ, մէջը պիտի դնեմ ու հալեցնեմ։
Armenian 2018
արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մէջ ժողովուելու պէս, որ նորա վերայ կրակը փչեն որ հալեցնեն, նոյնպէս պիտի ժողովեմ ձեզ իմ բարկութիւնովն ու սրտմտութիւնովը եւ դնեմ ու հալեցնեմ։
Armenian Eastern Bible 1994
ինչպէս որ մէկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարը կը հաւաքի՝ նրա վրայ կրակ փչելու եւ ձուլելու համար: Նոյն
Armenian NEA
ինչպես որ մեկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարն է հավաքում՝ նրա վրա կրակ փչելու և ձուլելու համար։ Նույն ձևով էլ ձեզ եմ ընդունելու իմ բարկությամբ. հավաքելու և ձուլելու եմ ձեզ.